«Այնպես ուզում եմ»․ հրապարակվել է «Ռոզալի» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը՝ Բրյունետի կատարմամբ
«Շարմ» հոլդինգը հրապարակել է վերջերս էկրաններ բարձրացած «Ռոզալի» ֆիլմի սաունդրեքը։ Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» երգը ֆանտաստիկ կատակերգությունում երգում է գլխավոր հերոսուհին, իսկ իրականում այն հնչում է Բրյունետի կատարմամբ։
Տեսահոլովակում երգչուհու կատարումն ուղեկցվում է ֆիլմի կադրերով, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է։
Հայտնի երգի խոսքերի հեղինակը Ալիսիա Կիրակոսյանն է, նոր տարբերակի գործիքավորումն արել է Արթուր Արմենին։
«Ռոզալի» ֆիլմը «Շարմ» հոլդինգի ռոմանտիկ կատակերգությունն է, որը պատմում է հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում ստեղծված կին-ռոբոտի մասին: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Բայց մարդկային զգաղմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ ձեռք բերելու համար ռոբոտն ու ֆիլմի հերոսը՝ Առաքելը, պետք է յուրահտուկ փորձարկման փուլ անցնեն: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Տարոն Իսպիրյանն ու Նաստասյա Գոլովկոն:
Ֆիլմի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 26-ին։