Էրիկսենն ու Հոյլունը վնասվածքների պատճառով չեն օգնի Դանիայի հավաքականին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Կրիստիան Էրիկսենն ու Ռասմուս Հոյլունը վնասվածքների պատճառով այս ամիս չեն օգնի Դանիայի հավաքականին, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքները ստացել են «Լուտոն Թաունի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 1:0 հաշվով։
20-ամյա հարձակվող Հոյլունը մկանային վնասվածք ունի եւ բաց կթողնի երեք շաբաթ։
31-ամյա կիսապաշտպան Էրիկսենը ծնկի վնասվածք է ստացել եւ չի խաղա մեկ ամիս։
Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն եւ արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Նրանց վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ սպասվում է հունվարին։