Ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը նախընտրում հայրիկին
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, ծնողներից մեկին մի փոքր ավելի շատ է սիրում, եւ նա չի վախենում այդ մասին բարձրաձայնելուց։ Խոսքը նրա հոր՝ Քանյե Ուեսթի մասին է։
Ինչպես The Kardashians-ի նոր դրվագում խոստովանել է Քիմը, Նորթին դուր է գալիս, որ իր հայրը չունի խոհարար, անվտանգության աշխատակից եւ դայակ։ «Նորթն ասում է՝ «հայրիկը լավագույնն է։ Նա չունի դայակ, խոհարար կամ անվտանգության աշխատակից: Նա ապրում է բնակարանում»,-43-ամյա Քիմը պատմել է քրոջը՝ Քորթնիին,-«Եվ նա սկսում է բղավել՝ «ինչո՞ւ մենք բնակարան չունենք։ Չեմ կարող հավատալ, որ մենք բնակարան չունենք»,-շարունակել է նա:
44-ամյա Քորթնին կարեկցել է քրոջը՝ կիսվելով նախկին ամուսնու՝ Սքոթ Դիսիկի եւ իր երեխաներին մեծացնելու իր փորձառությամբ: Նրա խոսքով՝ իր երեխաներն էլ են այդպես անում. «Հայրիկն ունի ամենալավ տունը: Քո տունը վատն է»,-նրանց խոսքերը մեջբերել է Քորթնին: