Անջելինա Ջոլի. «Գազան արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանոցի»
Գազան արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանոցի. այս մասին Անջելինա Ջոլին գրել է Instagram-ի իր էջում։
«Սա միտումնավոր ռմբակոծում է թակարդում գտնվող բնակչության վրա, որը փախչելու տեղ չունի: Գազան շուրջ երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ, եւ արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանոցի: Սպանվածների 40%-ը անմեղ երեխաներ են։ Ամբողջական ընտանիքներ են սպանվում։ Մինչ աշխարհը հետեւում է՝ բազմաթիվ կառավարությունների ակտիվ աջակցությամբ, միլիոնավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ՝ երեխաներ, կանայք, ընտանիքներ, կոլեկտիվ պատժվում են՝ միաժամանակ զրկվելով սննդից, դեղորայքից եւ մարդասիրական օգնությունից։ Համաշխարհային առաջնորդները, որոնք հրաժարվում են հումանիտար զինադադար պահանջելուց եւ արգելում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դա պարտադրել երկու կողմերին, այդ հանցագործությունների մեղսակիցներն են»,-նշել է դերասանուհին։