Քենդալ Ջենները՝ Մերլին Մոնրոյի կերպարում

0

Հատուկ Հելոուինի համար Քենդալ Ջենները շիկահեր է դարձել, որպեսզի կրկնօրինակի Մերլին Մոնրոյի կերպարը:

Հանրահայտ շիկահերի խորհրդանշական օրիգինալ զգեստներից մեկը հագնելու փոխարեն, ինչպես իր քույր Քիմ Քարդաշյանն էր արել 2022 թվականի Met Gala-ի ժամանակ, Ջենները նախընտրել է պարզությունը՝ վերստեղծելով Մոնրոյի ավելի առօրյա կերպարներից մեկը:

Քենդալը Instagram-ում կիսվել է Հելոուինի երեկույթից առաջ արված լուսանկարներով, որոնցում մոդելը կրել է Intimissimi-ի սեւ բլուզ, սպիտակ տաբատ, ադամանդե ականջօղեր եւ, իհարկե, ալիքաձեւ շեկ կեղծամ։ Կերպարն, ակնհայտորեն, ոգեշնչված էր Մոնրոյի՝ 1953 թվականի Life ամսագրի խորհրդանշական ֆոտոշարքից, որում նա նմանատիպ հանդերձանքով էր:

Այնուամենայնիվ, Ջենների մակագրությունը Մերլինի մեկ այլ խորհրդանշական պահի մասին է. «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ», հայտնի տողն այն երգից է, որը Մոնրոն կատարել էր նախագահ Ջոն Քենեդիի համար՝ նրա 45-ամյակի օրը:

Leave A Reply

Your email address will not be published.