«Ինտերը» դիտարկում է Սիմեոնեի եւ Մոուրինյոյի թեկնածությունները

0

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է հաջորդ ամռանը գլխավոր մարզիչի փոփոխության հնարավորություն։ Այժմ «Ինտերը» գլխավորում է իտալացի Սիմոնե Ինձագին։

«Ինտերը» դիտարկում է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի եւ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունները, հաղորդում է Todofichajes-ը։

Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից՝ երկուական անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, Եվրոպայի լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը, մեկ անգամ էլ՝ Իսպանիայի գավաթը։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից եւ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Նրա պայմանագիրը կավարտվի հաջորդ ամռանը։ Կողմերը համագործակցությունը շարունակելու մտադրություն չունեն։

Leave A Reply

Your email address will not be published.