Բիլլի Այլիշն ասել է, որ իր Bad Guy հիթն «աշխարհի ամենահիմար երգն է»
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշն իր Bad Guy հիթը անվանել է «աշխարհի ամենահիմար երգը»։ Երգչուհին այս մասին խոսել է Ջիմմի Քիմմելի հաղորդաշարի ընթացքում։
Հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք Բիլլին ու նրա պրոդյուսեր եղբայրը՝ Ֆիննիս Օ՛Քոննելը, քննադատաբա՞ր են վերաբերվում իրենց հին երգերին, երբ հայացք են նետում դրանց։
«Անկեղծ ասած՝ Bad Guy-ն աշխարհի ամենահիմար երգն է»,-ասել է Այլիշը՝ խոսելով 2019 թ-ի երաժշտական հիթ շքերթները գրաված իր երգի մասին։ Այնուհետեւ երգչուհին հավելել է,-«Բայց այն, իսկապես, լավն է։ Պետք է, պարզապես, հասկանալ, որ հումորային է, ու հենց այդպես՝ «տափակ» էլ պետք է լիներ։ Դա զվարճալի երգ է, եւ ինձ դուր է գալիս, որ այն հիմարություն է»։
https://www.youtube.com/watch?v=NFlfwNL89jg&t=1s
Երգչուհին նշել է, որ, առհասարակ, չի հասկանում այն արտիստներին, ովքեր ասում են, թե չեն սիրում իրենց երգերը, կամ՝ վստահեցնում, թե չեն լսում դրանք․ «Ուրեմն՝ էլ ինչո՞ւ եք զբաղվում այս ամենով։ Ես իմ երաժշտությունը սիրում եմ, այն ենթարկվում է որոշակի ձեւափոխությունների, հետո միանում եմ ես ու ստեղծվում է այն, ինչ ունենում ենք»,-ընդգծել է նա։
Լուսանկարը՝ Robyn Beck/AFP via Getty Images