«Հենց եկանք այստեղ, երկրումս սկսվեց մղձավանջը: Չեղարկեցի երազանքիս մաստեր կլասը»․ Սոնա Եսայանը՝ Փարիզ կատարած ուղեւորության մասին (ֆոտո)

0

Պարուհի Սոնա Եսայանը նոր լուսանկարներ է հրապարակել Փարիզից՝ հետեւորդների հետ կիսվելով նաեւ ուղեւորության մասին, որի շրջանակում պետք է իրականացներ իր երազանքներից մեկը։ Պարուհին, սակայն, նշել է, որ դրա վրա չի կարողացել կենտրոնանալ հայրենիքում տիրող իրավիճակի պատճառով։ 

«Փարիզում 2-րդ անգամ եմ: Առաջին անգամ` 2016 թ-ին, 2-րդը՝ հիմա։ 2 անգամն էլ աշխատանքս է բերել ինձ այստեղ: Առաջին անգամ թիմիս աղջիկների հետ եկել էինք համերգային շրջագայությունների: Իսկ այս անգամ Փարիզում մասնակցելու էի համաշխարհային խորեոգրաֆ Յանիս Մարշալի մաստեր կլասին, բայց հենց եկանք այստեղ, երկրումս սկսվեց մղձավանջը: Չեղարկեցի երազանքիս մաստեր կլասը, քանի որ հենց պատերազմական անորոշ, դժվար փուլում էին իմ դասերը․ անհնար կլիներ կենտրոնանալ սովորելու վրա»,-պատմել է Սոնան։ Նա հավելել է, որ շուտով կլինի Հայաստանում, եւ կանցնի աշխատանքի։

«Վաղն արդեն կլինեմ Հայաստանում ու կսկսեմ աշխատել, սովորեցնել ու, երեւի, աշխատանքն է, որ այս շրջանում կօգնի հոգեական աշխարհս մի քիչ կազդուրել»:

Leave A Reply

Your email address will not be published.