Շակիրային կասկածում են 6,3 մլն դոլարի հարկային խարդախության մեջ

0

Երգչուհի Շակիրային կրկին կասկածում են Իսպանիայում հարկերի հետ կապված խարդախության մեջ։  Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։

Իսպանիայի դատախազությունը Կոլումբիացի երգչուհի Շակիրային կասկածում է 2018 թվականին ավելի քան 6 մլն եվրոյի (ընթացիկ փոխարժեքով մոտ 6,3 մլն դոլար) հարկերից խուսափելու մեջ: Աղբյուրի տվյալներով՝ պետական կառույցները ենթադրում են, որ աստղը խարդախություններ է կատարել՝ օգտագործելով օֆշորային գոտիներում տեղակայված ցանցը:

2022 թվականի ամռանն Իսպանիայի դատախազությունը խնդրել էր Շակիրային դատապարտել 8 տարի 2 ամսվա ազատազրկման, ինչպես նաեւ երգչուհուց 23 մլն եվրո տուգանք գանձել հարկերը չվճարելու համար։ Իր հերթին, Շակիրան պնդում է, որ ինքը ոչ մի չմարված պարտքեր չունի Իսպանիայի իշխանությունների առջեւ:

Շակիրան կարծում է, որ իսպանական դատախազությունը զրպարտչական արշավ է սկսել իր դեմ եւ խախտել է իր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Երգչուհին պնդում է, որ 2012-2014 թվականներին Իսպանիայի հարկային ռեզիդենտ չի եղել։ Նրան մեղադրում են այն բանում, որ այդ ընթացքում նա չի վճարել ավելի քան 14 մլն դոլար եկամուտի հարկ: Շակիրայի խոսքով՝ հարկային ռեզիդենտի կարգավիճակ նա ստացել է միայն 2015 թվականին։

Leave A Reply

Your email address will not be published.