«Ինձ ավելի լավ եմ զգում». Դալիթան՝ հիվանդանոցում հայտնվելու մասին
Երգչուհի, դերասանուհի Դալիթան օրերս ինստագրամյան «Սթորի» բաժնում հրապարակում էր արել՝ տեղադրելով հիվանդանոցից լուսանկար: Դալիթան կից ոչինչ չէր նշել, ինչն անհանգստացրել էր նրա հետեւորդներին: Այսօր երգչուհին հայտնել է, որ իրեն լավ է զգում: Նա, սակայն, չի բացահայտել հիվանդանոցում հայտնվելու պատճառը.
«Սիրելի մարդիկ, արդեն ինձ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ բոլորիդ՝ ուշադրության ու հոգատարության համար»,-գրել է նա:
Հավելենք, որ այս շրջանում Դալիթան նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Իրար դեմ» սերիալում: