Շտապ հոսպիտալացումից հետո Քորթնի Քարդաշյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ռեալիթի հեռուստաաստղ եւ մոդել Քորթնի Քարդաշյանը հոսպիտալացվելուց հետո վերադարձել է տուն։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով աստղին մոտ կանգնած աղբյուրին։
«Հիմա նա իր երեխաների հետ տանն է։ Նա իրեն ավելի լավ է զգում: Նա ուրախ է, որ Թրեւիսը նույնպես տուն է վերադարձել», — ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Քորթնիի ամուսինը՝ Թրեւիս Բարքերը ստիպված էր եղել չեղարկել շրջագայությունն ու շտապվերադառնալ Կալիֆոռնիա։ «Ընտանեկան հրատապ խնդիրների պատճառով Թրեւիսը ստիպված եղավ վերադառնալ տուն՝ ԱՄՆ: Գլազգոյում, Բելֆաստում եւ Դուբլինում համերգները հետաձգվում են։ Նրա՝ Եվրոպա վերադառնալու եւ հետաձգված շոուների մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն, երբ դրանք հասանելի դառնան»,- ասվում է խմբի սոցիալական ցանցի հայտարարության մեջ։
Ամռան սկզբին Քորթնի Քարդաշյանը հայտարարեց, որ սպասում է իր չորրորդ երեխային Blink-182 թմբկահար Թրեւիս Բարքերից, ում հետ ամուսնացած է 2022 թվականի գարնանից։