Մյուլեր․ «Մանչեսթեր Յունայթեդը» կարեւոր ֆիգուր է համաշխարհային ֆուտբոլում
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արդյունքները։ A խմբում «Բավարիայի» մրցակիցները կլինեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», դանիական «Կոպենհագենը» եւ թուրքական «Գալաթասարայը»։
«Շատ ուրախ ենք, որ Չեմպիոնների լիգան վերադառնում է։ Կունենանք մի քանի մեծ դիմակայություններ երեք թիմերի հետ մեծ քաղաքներից։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարեւոր ֆիգուր է համաշխարհային ֆուտբոլում։ Նրանց մարզում է «Բավարիայի» պահեստային թիմի նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Կոպենհագենն» ու «Գալաթասարայը» նույնպես հրաշալի թիմեր են։ Շաբաթվա կեսի հանդիպումները առանձնահատուկ են մեր օրացույցում»,- Մյուլերի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգա
A խումբ․ «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Կոպենհագեն», «Գալաթասարայ»։
B խումբ․ «Սեւիլիա», «Արսենալ», «ՊՍՎ Էյնդհովեն», «Լանս»։
C խումբ․ «Նապոլի», «Ռեալ Մադրիդ», «Բրագա», «Ունիոն Բեռլին»։
D խումբ․ «Բենֆիկա», «Ինտեր», «Զալցբուրգ», «Ռեալ Սոսիեդադ»։
E խումբ․ «Ֆեյենորդ», «Աթլետիկո Մադրիդ», «Լացիո», «Սելթիկ»։
F խումբ․ ՊՍԺ, «Բորուսիա Դորտմունդ», «Միլան», «Նյուքասլ Յունայթեդ»։
G խումբ․ «Մանչեսթեր Սիթի», «Լայպցիգ», «Ցրվենա Զվեզդա», «Յանգ Բոյզ»։
H խումբ․ «Բարսելոնա», «Պորտու», «Շախտյոր Դոնեցկ», «Անտվերպեն»։
Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 19-20-ին։