Ադելը ցնցել է երկրպագուներին իր անձնական կյանքի մասին հանկարծակի խոստովանությամբ
Օրերս երգչուհի Ադելի երկրպագուներից մեկը համացանցում աստղին հարց է ուղղել՝ ինչպե՞ս անվանի իր դեռ չծնված երեխային։ Ի պատասխան Ադելը նշել է, որ ինքը շուտով մայր է դառնալու։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Սա զարմացրել է աստղի երկրպագուներին, քանի որ Ադելը նախկինում չէր խոսել իր հղիության մասին։ Երկրպագուների կասկածները սրել են երգչուհու այն խոսքերը, որ նա սիրում է մտածել, թե ինչ անունը կհամապատասխանի իր դեռ չծնված երեխային:
Կատարողուհին խոստովանել է, որ իր հեռախոսում հետաքրքիր տարբերակներ է գրում, եւ ամենից շատ իրեն դուր են գալիս Փարքեր եւ Սփենսեր անունները։ Ամենազարմանալին այն է, որ աստղը ծրագրում է երեխային արական անուն տալ, նույնիսկ եթե նա աղջիկ ունենա։