«Barbie» ֆիլմը շարունակում է ռեկորդներ գրանցել
«Barbie» ֆիլմը շարունակում է ռեկորդներ գրանցել։ Համաշխարհային կինովարձույթում գումարը հասել է 1,184 միլիարդ դոլարի՝ չորս շաբաթ անընդմեջ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Գրետա Գերվիգի ֆիլմը դարձել է նաեւ կին ռեժիսորի ամենաշատ եկամուտ ունեցող գեղարվեստական եւ Warner Bros.-ի պատմության երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ 657,6 միլիոն դոլար միջազգային հասույթով: Այն պաշտոնապես կին ռեժիսորի ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմն է։
Ֆիլմը նաեւ գերազանցել է Warner Bros.-ի «The Dark Knight Rises»-ը եւ Հարի Փոթերի երեք ֆիլմերն ու ընդգրկվել է WB-ի բոլոր ժամանակների լավագույն 10 ֆիլմերի միջազգային ցանկում:
Միեւնույն ժամանակ, «Օպենհեյմեր»-ը շարունակում է հետեւել համաշխարհային կինովարձույթում՝ վաստակելով 649 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ առաջ անցնելով Նոլանի «Դյունքերք»-ից: