Բայդենի որդին միլիոնավոր դոլարներ է ստացել Լուժկովի կնոջից ու ղազախ օլիգարխից
Հանրապետական կուսակցության Ներկայացուցիչների պալատը հրապարակել է ռուս և ղազախ օլիգարխներից Հանթեր Բայդենին վճարումների բանկային հաշիվները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 միլիոն դոլար:
Fox News-ի փոխանցմամբ՝ կոնգրեսական Ջեյմս Քոմերը հրապարակել է բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Հանթեր Բայդենը և նրա բիզնես գործընկերները վճարումներ են ստացել ռուս և ղազախ օլիգարխներից, երբ նրա հայրը փոխնախագահ էր։
Մասնավորապես, վճարումներ են ստացվել ուկրաինական Burisma Holdings ընկերությունից, ինչպես նաև ռուս օլիգարխ Ելենա Բատուրինայից (Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ խմբ.) և ղազախ օլիգարխ Քենես Ռակիշևից։
Այն ժամանակվա փոխնախագահ Բայդենն անձամբ է հանդիպել այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների հետ: