Գոռ Համբարձումյանի հարսանիքը, Սարոյի ու Anna Asti-ի հանդիպումը Երեւանում, Գոհար Ավետիսյանը՝ հայկական Բարբի. Instagram-ը՝ նախորդ շաբաթ

0

Ո՞վ ամուսնացավ, ով ի՞նչ թողարկեց, ո՞վ եկավ Երեւան, ո՞վ թելադրեց իր թրենդը։ NEWS.am STYLE-ը հետեւել է հայկական Instagram-ին ու առանձնացրել մի քանի հետաքրքիր հրապարակում։ 

Սկսենք ամենաուրախ նորությունից։ Դերասան Գոռ Համբարձումյանը երեկ լքեց հայկական շոուիբիզնեսի ամուրիների ցուցակը։ Թատրոնի եւ կինոյի դերասանն ամուսնացել է, իսկ ուրախալի լուրով կիսվել ինստագրամյան սթորիներով։ Գոռի հարսանիքն անցել է հայկական սովորույթների համաձայն։ Դերասանի ընտրյալի անունը Էլվինա Վարդանյան է։ 

Երեկ` օգոստոսի 6-ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ռուսական շոուբիզնեսի հայտնի երգչուհի Anna Asti-ի մենահամերգը։ Համերգից առաջ երգչուհին հանդիպել է իր հայ գործընկերոջը՝ «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանին։ Իրենց հանդիպման մասին Instagram-ում կիսվել է Սարոն՝ հրապարակլով համատեղ լուսանկար։ 

Գարիկ Պապոյանը նորություն ունի։ Հումորիստ-երաժիշտն այսուհետ բացի Գարիկ-Սոնա նախագծից հանդես է գալու նոր խմբով։ MIMOD-ի առաջին տեսահոլովակը՝ «Չկա» երգի հիման վրա, թողարկվել է օգոստոսի 5-ին: Խմբի վոկալիստը երգչուհի Լյուսին է։

Աստղիկ Սաֆարյանը նոր թրենդ է բերել։ Երգչուհին իր օվերսայզ ջինսը հագել է հակառակ կողմից ու հետեւորդներից հարցրել, թե ինչպես է։ «Թե բա Թրենդ ա, բան ա… Ջինսերի Նոր թրենդն եմ բերել: Հավանու՞մ եք։ Կարծիքներ գրեք, քննարկենք միասին»,-գրել է երգչուհին։ Հետեւորդներին, ի դեպ, դուր է եկել Աստղիկի միտքը։ 

Մոլորակում շարունակում է թեւածել Բարբիի թրենդը։ Շատերն են իրենց փորձում վարդագույն հագուստով հայտնի տիկնիկի կերպարում․ մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը եւս բացառություն չէ, բայց նա փորձել է «հայաֆիկացնել» Բարբիին։ Գոհարն ընտրել է վարդագույն զգեստ, բայց՝ հայկական տարազի լուծումներով, իսկ կերպարին փոքր-ինչ հումորային առանցք է հաղորդել՝ տիկնիկի տուփի մեջ համտեսելով հայկական ավանդական խորոված։ Հետեւորդներին շատ է դուր եկել Գոհարի հումորային մոտեցումը։ Նրանցից մեկը, նույնիսկ, գրել է՝ «Ամենաթույն Բարբին։ Վերջ, թրենդը կարող ենք փակել»։

Leave A Reply

Your email address will not be published.