Tesla-ն հայտնվել է հետաքննության տակ Model 3 և Model Y մեքենաների անսարքության պատճառով

0

Tesla-ն գտնվում է ավտոմոբիլային անվտանգության ամերիկյան կարգավորողների հետաքննության տակ՝ կապված այն բողոքների հետ, որ   նոր Model 3 և Model Y մեքենաները երբեմն  կորցնում են  ղեկի կառավարումը,  գրում է Forbes-ը։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը ստացել է 12 բողոք՝ 2023 թվականի թողարկման  Model 3 և Model Y մեքենաներում ղեկի հիդրոուժեղացուցչի կառավարման կորստի վերաբերյալ, որոնցից հինգում տեղեկացվում էր տրանսպորտային միջոցի անկառավարելիության մասին, թեև տեղեկացվում էր միայն մեկ վթարի մասին։

Նշվում է, որ հետաքննության հետ կապված՝ 280 հազար էլեկտրոմոբիլներ կդառնան ամերիկյան կարգավորողների ուշադրության առարկան։

Leave A Reply

Your email address will not be published.