Երգչուհի Լիզոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Այ սա նորություն է: Երգչուհի Լիզոյի երեք նախկին պարուհիներ նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ թիմում թշնամական միջավայր ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է News-ը։
Երեքշաբթի օրը ներկայացված հայցի համաձայն՝ հրատարակությանը հաջողվել է պարզել, որ Լիզոն, ով ակտիվորեն պաշտպանում է բոդիպոզիտիվությունն իր սոցիալական ցանցերում, ուշադիր հետեւել է իր աշխատակիցների քաշին եւ կարող էր հանգիստ նկատողություն անել նրանց ձեռք բերված կիլոգրամների պատճառով (եւ նույնիսկ աշխատանքից ազատեր)։
Նա նաեւ ստիպել է պարուհիներին իր հետ այցելել ստրիպտիզ ակումբներ, ստիպել դիպչել հաստատության աշխատակիցների մերկ մարմիններին եւ հրապարակավ օգտագործել «մեծահասակների համար նախատեսված» խաղալիքները։ Այս ամենից բացի, Լիզոն առանց պատճառի պատժել է իր աշխատակիցներին։
Ի դեպ, երգչուհուն հաճախ են քննադատում համացանցում իր արտաքին տեսքի պատճառով. «Եթե մենք սոցցանցերում հրապարակած յուրաքանչյուր մեկնաբանության համար գումար վճարեինք, միգուցե մարդիկ նախքան գրելը մտածեին»։