Ուսման Դեմբելեն որոշել է ընդունել ՊՍԺ-ի առաջարկը

0

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն որոշել է ընդունել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի առաջարկը, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Դեմբելեն դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարությունից, որը փորձել է ձեռք բերել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին եւ հնարավոր գործարքում ներառել է իր եւ իսպանացի կիսապաշտպան Գավիի տեղափոխությունը ՊՍԺ։

Փարիզյան ակումբը Դեմբելեի համար կվճարի 50 միլիոն եվրո հրաժարագինը։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 35 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.