ՀՀ տնտեսական զարգացմամբ է պայմանավորված ադրեջանցի «բնապահպանների» այսչափ ակտիվությունը․ Վարդան Ջհանյան

0

Ադրբեջանը սկսել է պարտվել տնտեսական դաշտում, փորձում է ամեն ինչ անել, որ ՀՀ-ում այդ աճը կանգնի։ Այս մասին այսօր «Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն՝ ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնը նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Ըստ Ջհանյանի՝ ՀՀ տնտեսական զարգացմամբ է պայմանավորված ադրեջանցի «բնապահպանների» այսչափ ակտիվությունը։ Միության նախագահի գնահատմամբ՝ պետությունը ևս տեսնում է այս ռիսկը։ Ջհանյանը նման եզրահանգման է եկել կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցի բնապահպաններին ուղղված պատասխանը լսելով, թեև չգիտի, թե դա իշխանության կողմից ի՞նչ քայլեր է ենթադրելու։

Ջհանյանի խոսքով՝ Արդբեջանի տնտեսության վրա բացասական ազդեցություն է այն, որ իրենք չունեն անկախ բնապապանական կազմակերություններ, իսկ մենք ունենք դա․ «Գուցե հիմա մեր վրա, մեր ազատ գործող ՀԿ-ների գործունեությունը բացասական ազդեցություն ունենա, բայց երկարաժամկետ քաղաքականության մեջ, դա իր դրական ազդեցությունն է ուենալու։ Մեր երկրի տնտեսական դրական աճն Ադրբեջանի նկատմամբ արդեն իսկ ազատ քաղհասարակություն ունենալու մասին է խոսում»,- եզրափակեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Leave A Reply

Your email address will not be published.