Բողոքն արտահայտելու ճիշտ հասցեն և հասցեատերը՝ ՀՀ կառավարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյան

0

Օրեր շարունակ մայրաքաղաքում տարբեր ակցիաներ են տեղի ունենում ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակների մոտ, դեսպանատների դիմաց՝ աջակցություն Արցախի։ Քաղաքացիները և ակցիայի մասնակիցները նույնիսկ որոշակի քանակությամբ սնունդ են հավաքել, այսօր էլ ՄԱԿ-ից պահանջում են դա ինչ-որ կերպ հասցնել Արցախ և այլն։

Սա ձեռքերը ծալած չնստելու միջոց է, գործիք, որով արցախցիները կզգան, որ մենակ չեն, որ մայր հայրենիքում իրենց համար անհանգստանում են և աջակցում են իրենց պայքարին։ Եթե խնդրին նայենք պրակտիկ տեսանկյունից, ապա ՀՀ բնակչությունը չի կարող մշտապես սնունդ հավաքել և ՄԱԿ-ից, Կարմիր խաչից կամ ցանկացած այլ կառույցից պահանջել, որ հասցնի Արցախ։ Հավանաբար, սա հստակ գիտակցում են նաև ակցիայի մասնակիցները։ Այդ դեպքում ի՞նչ են պահանջում այս կառույցների մոտ ակցիա իրականացնող մեր հայրենակիցները և ամենակարևորնը՝ ումի՞ց են պահանջում։ Չէ ո՞ր Արցախի անվտանգության երաշխավորը, ըստ ՀՀ Սահմանադրության պրեամբուլայի, ՀՀ-ն է, որն էլ հղում է անում Անկախության հռչակագրին։

Եթե «ո՞վ է պատասխանատու Արցախի այս վիճակում հայտնվելու համար» հարցն իրեն տա ակցիայի յուրաքանչուր մասնակից, ապա գուցե բողոքի արտահայտման ճիշտ հասցեն գտնի։ Արցախի այս իրավիճակի պատասխանատվությունը կրում են Արցախն Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակի շուրջ բանակցող Նիկոլ Փաշինյանը և Արցախի իշխանությունը։

Խնդիրն այն է, որ միջազգային որևէ կառույց իրավասու չէ խառնվել, որևէ պետության ներքին խնդիրներին։ Դրանց անդրադարձը կարող է լինել միայն կոչերի տեսքով, ինչը և անում են միջազգային բոլոր կառույցները։ Եվրոպական գրեթե բոլոր երկրներն արդեն կոչ են արել, հորդորել են ապաշրջափակել Բերձորի միջանցքը, սննդով, անհրաժեշտ պարագաներով, պատշաճ բժշկական օգնությամբ ապահովել Արցախի մեր ազգաբնակչությանը։

Ի՞նչ է պատասխանում Ադրբեջանի բռնապետը՝ այն, որ իր հետ Արցախի անունից փաստացի բանակցող ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Այդ հայտարարությամբ Փաշինյանը միջազգային հանրությանը, այդ թվում նաև Ռուսաստանին պարտադրում է, որ Արցախի հարցը դիտարկվի որպես Ադրբեջանի ներքին հարց։

Այս դեպքում Արցախն իքնը պիտի հայտարարի, որ համաձայն չէ և ՀՀ բնակչությանը խնդիր, հորդորի՝ օգնել իրեն ազատվել Նիկոլ Փաշինյանից և, եթե իրենց պահանջի հետ համաձայն չէ, ապա նաև Արայիկ Հարությունյանից։ Այդ դեպքում այստեղ բողոքի ակցիա իրականացնողները կգտնեն իրենց բողոքն արտահայտելու ճիշտ հասցեն և հասցեատիրոջը՝ ՀՀ կառավարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ 

Leave A Reply

Your email address will not be published.