Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են, Երասխում կառուցվող գործարանը մետաղաձուլարան է․ Արամ Օսիկյան

0

«Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են, Երասխում կառուցվող գործարանը մետաղաձուլարան է»-այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը։ 

«20 հատ «Կամազն» ավելի շատ փոշի են հանում և օդը CO գազով աղտոտում, քան այդ գործարանի ծուխը։ Սա ոչ թե մետալուրգիական գործարան է, այլ մետաղաձուլարան։ Այստեղ երկաթն է ձուլվելու, և ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են։ Կոնվենցիան ստորագրվել է։ Ճիշտ որոշում է կայացվել։ Հայկական կողմը ոչ նպատակահարմար է համարել ադրբեջանցիներին տեղյակ պահել՝ գործարանի կառուցման համար, ինչը օրենքի սահմաններում է։ Թող հոխորտան, վատը միայն այն է, որ կրակում են»,- նշեց Օսիկյանը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն ասաց, որպեսզի ադրբեջանցի բնապահպանների մոտ տարաձայնություններ չլինեն, հիմա իրենք շրջական միջավայրի նախարարության հետ համատեղ օրենսդրական մի քանի խնդիրներ են փորձում կարգավորել։ Ջհանյանի գհատմամբ՝ պետք է օրենսդրական դաշտը լինի միանշանակ, որ Ադրբեջանը չփորձի օգտվել դրանից։

Leave A Reply

Your email address will not be published.