Նոր բանակցողի հարցը հարկավոր է դարձնել քաղաքական տիրույթի թիվ մեկը օրակարգը

0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում, մասնակցելով Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ  մշտական խորհրդի հատուկ նիստին, նշել է. «Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով»։

Ըստ էության հայաստանյան պետականությունը տապալած խունտայի ներկայացուցիչներն արդեն, ամբողջովին բաց տեքստով ու առանց որևէ արհեստական մանևրների ու ձևականությունների, մտել են «մեևձամարտի»՝ հրապարակավ հայտարարելով, որ Արցախն ադրբեջանական տարածք է։ Սա շուրջ երեք տարի տևած բառախաղերի ու տարբեր պրիզմաներով ներկայացված բառակույտերի վերջին հանգրվանն է: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության տարբեր մունետիկները խոսում էին այս տրամաբանության մեջ, բայց ոչ մի ուղղակի ու հստակ բնորոշում ու կոնկրետ ձևակերպում չէին տալիս, ապա հիմա դա անում են բացահայտ։

Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու առաջին քայլը Ռեյկյավիկն էր, երբ առաջին անգամ խոսեց, այսպես կոչված, 86,600 կիլմետր տարածքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ցնդաբանության մասին։ Նախ նշենք, որ սա մաքուր ադրբեջանական ձևակերպում է, և նման տարածքով Ադրբեջանի մասին խոսում են բացառապես ադրբեջանական պրոպագանդիստները։ Դրան հաջորդեց իշխանական թիմը. ՔՊ-ականները հնարավոր բոլոր հարթակներում սկսեցին միանգամից խոսել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու փաստի մասին, արտաբերելով տաբեր անհասկանալի ու հակահայ պնդումներ՝ համակեցության և «երկու ժողովուրդների կողք կողքի ապրելու փաստի մասին»։ Այսօր արդեն Արցախի ԱԺ նախագահը խոսեց. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի, այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»։

Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակուղու առաջ է կանգնեցրել արցախյան իշխանություններին և Արայիկ Հարությունյանին ուղղակիորեն թելադրում է, թե ինչ անի: Այս վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ Արցախում իշխանության գտնվողները գլուխները կախ կատարում են Նիկոլի հրահագները՝ ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։ Սա Արցախի համար կործանարար է, իսկ արցախահայությանը մնում է կամ հակամերպվել  ցեղասպանության սպառնալիքին, կամ ուղղակի լքել սեփական տունը։

Փաշինյանն ու մյուսները գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնել են Արցախը և ներկայումս մնացել է վերջին արարն իրականցնել: Մենք՝ ովքեր բողոքում են դրա դեմ, կոնկրետ գործողությունների համար ժամանակ գրեթե չունենք, ուստի տարբեր ճառերից ու պաթոսային տեքստերից զատ պետք է զբաղվենք գործով և ՀՀ-ի անունից նոր բանակցողի հարցը դարձնենք քաղաքական տիրույթի թիվ մեկը օրակարգը՝ հետհաշվարկը սկսված է։

Արմեն Հովասափյան

Leave A Reply

Your email address will not be published.