1 տարի շարունակ գերմանական չարթում․ Ռոզա Լինի ու Snap-ի հերթական ռեկորդը

0

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը մեկ տարի անընդմեջ եղել է գերմանական Top 100 չարթում, գրում է Eurovisionfun.com-ը։  Այն հիթ-շքերթում հայտնվել էր 2022 թ-ի հուլիսի 15-ին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, եւ արդեն 53 շաբաթ է՝ իր պատվավոր տեղն է ունենում չարթում։ Ռոզա Լինի երգը, ավելի քան 400 հազար վաճառքով, դարձել է պլատինե։ Հատկանշական է, որ Snap-ը շարունակում է պահպանել իր դիրքերը նաեւ ավստրիական ու շվեյցարական չարթերում։ 

Snap-ն, ի դեպ, այն եզակի 4 երգերից է, որը կարողացել է մեկ տարի շարունակ մնալ գերմնանական հիթ-շքերթում։ Այս պահին երգը 86-րդ հորիզոնականում է։ 

Leave A Reply

Your email address will not be published.