Վրաստանի հավաքականի դարպասապահը կտեղափոխվի «Բավարիա»

0

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին իսպանական «Վալենսիայից» կտեղափոխվի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա», հաղորդում է վրացական Leadersport-ը։

Առաջիկայում «Բավարիայից» կհեռանա գերմանացի դարպասապահ Յան Զոմերը, եւ գերմանական ակումբում նրան կփոխարինի Գեորգի Մամարդաշվիլին։ Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում 22-ամյա Մամարդաշվիլին «Վալենսիայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման, բաց է թողել 49 գոլ, 9 խաղում դարպասը պահել է անառիկ։

Leave A Reply

Your email address will not be published.