ՄԼՍ-ի նախագահ․ Մեսին ԱՄՆ-ում կպահպանի ամենաբարձր մակարդակը
Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նախագահ Նելսոն Ռոդրիգեսը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունը ամերիկյան «Ինտեր Մայամի»։
«Մեր լիգայում Լեո Մեսին կպահպանի ամենաբարձր մակարդակը։ Նա միշտ լուրջ է վերաբերվել իր մարզավիճակին։ Մեսիի համար միշտ կարեւոր է եղել, թե ինչ մակարդակի առաջնությունում է հանդես գալիս։
ԱՄՆ-ում կանցկացվի 2024թ․ Ամերիկայի գավաթը եւ 2026թ․ աշխարհի առաջնությունը։ Սա կատարյալ վայր է ֆուտբոլի համար»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Մեսին անցած ամիս Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակում եւ «Ինտեր Մայամիի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։