Կայա Գերբերը նկարահանվել է Celine-ի նոր գովազդային արշավում
Celine-ը ներկայացրել է ձմեռային հավաքածուն, որը կոչվում է Celine at Wiltern-ում, որի համար գովազդային արշավում նկարահանվել է ապրանքանիշի դեսպան Կայա Գերբերը։ Այս մասին գրում է Hypebae-ն։
Նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում, լուսանկարել է Celine-ի ստեղծագործական տնօրեն Հեդի Սլիմենը։ Սեւ ու սպիտակ կադրերում մոդելը կեցվածք է ընդունել դասական կերպարում։ Կայան ներկայացել է ցածր գոտկատեղով Jane-ի ջինսե տաբատով, Triomphe 01 արևային ակնոցով եւ Wiltern High Slouchy Buckle Boot կոշիկներով, մինչդեռ կրում է էլեգանտ սեւ կաշվե Newspaper Triomphe պայուսակ՝ նորաձեւության տան ոսկե տարբերանշանով: