Երբ գաղափարներն ու հայրենիքն ավելի վեր են՝ մնացածն անկարևոր է դառնում․ Տիգրան Աթայան

0

«Կարծում եմ, որ երբ նախագիծը պատրաստ լինի, մենք ոչ մի խոչընդոտի չենք հանդիպի՝ դա իրագործելու և շենքը մեծացնելու հարցում:  Ե՛վ դիմային հատվածում են փոփոխություններ պետք, և՛ ներսում, և՛ հետնամասում, առանձին շենք ենք ուզում կառուցել։ Բանավոր գրեթե բոլոր պայմանավորվածություններն ունենք, և՛ համայնքապետարանի, և՛ մարզպետարանի, և՛ մասնավորի կողմից, ովքեր պատրաստ են թատրոնին ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Իրականում շատ բարդ է, երբ դու հյուր ես ունենում կամ հյուրախաղերով այլ թատրոններ են գալիս՝ մեծ կազմերով, իսկ մեր գրիմի սենյակն, օրինակ, շատ նեղ ուղիղ միջանցք է։ Որպես հյուրընկալող կողմ՝ անհարմար իրավիճակ է։ Ինձ համար շատ կարևոր է աշխատակազմի հարմարավետ աշխատանքը, և պիտի դա հասցնեմ մաքսիմալի»,- նշեց թատրոնի տնօրենը։

Մյուս խնդիրը, որը Տիգրան Աթայանն առաջնային է համարում, մարդկաին ռեսուրն է։ Նեղսրտում է՝ կապանցին մայրաքաղաքում ուսումը ստանալուց հետո հետ չի վերադառնում։

«Դա սխալ եմ համարում։ Իհարկե, նաև հասկանում եմ, որ յուրքանչյուրն իր պատճառը կունենա, բայց միևնույնն է, դա վնասում է Կապան քաղաքին։ Կապանցին արդեն բախտավոր է կապանցի լինելով և իր պարտքը պետք է ճիշտ ընկալի՝ չի կարելի գնալ և մնալ Երևանում։ Ուսում ստանալուց հետո պետք է գա և իր պարտքը տա»,- կարևորեց Աթայանը և ավելացրեց, որ ամեն ինչ անում է հատկապես դերասանների մոտիվացիան ապահովելու համար։ Եթե մարդիկ մնալու խնդիր ունեն, ապա այդ խնդիրն էլ են կարգավորում։

Թարտրոնի դերասանական կազմը 44 օրյա պատերազմից հետո համալրել է սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Տնօրենն ասում է՝ ընկերներ են և Խորենի գնալն իր համար մեծ օգնություն է։

«Կան խնդիրներ, որոնց լուծումները գտնելը կարող էր օրեր և նունիսկ ամիս տևեր, բայց Խորեն Լևոնյանի ներկայությամբ այն լուծվում է 1 օրում։ Լուծվել են բազմաթիվ  գովազդային հարցեր, այցելությունների խնդիրը։ Սա իր՝ որպես դերասանի, խնդիր չէ, պարզապես նրա ներկայությունն արդեն բավական է։ Խորենը մեր թատրոնի դերասան է, որը ենթադրում է նաև աշխատավարձ, բայց մեզ մոտ հակառակն է։ Խորենի ամեն ամգամ Կապան գալը, ֆինասական առումով, ավելի է արժենում իր համար, քան աշխատավարձը։ Թատրոնի համար շատ ֆինանսական ծախսեր անձամբ է հոգում։ Այստեղ խնդիրն այլն է, որ երբ գաղափարներն ու հայրենիքն ավելի վեր են՝ մնացածն անկարևոր է դառնում։ Կապանի թատրոնի ողջ անձնակազմը շատ լավ և մեծ ոգևորությամբ ընդունեց Խորենի մուտքը»,- եզրափակեց Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։

Թատորնում շուտով նոր պերմիերա է սպասվում, իսկ թատերաշրջանի այցելություններից չեն դժգոհում։ Հիշեցնում են՝ արվեստի միջոցով շատ խնդիրների մասին կարելի է բարձրաձայնել  և լուծումներ առաջարկել։ Իրենց համամիտ կապանցիներ էլ շատ կան, ովքեր ներկայացումները բաց չեն թողնում։

Տարբեր տարիներին թատրոնի խմբի հետ ներկայացումներ են խաղացել՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը և հայ բեմի ուրիշ շատ երախտավորներ։ Կապանի թատրոնի հետ համագործակցել են ՀՀ ժողովրդական արտիստներ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը, Գուժ Մանուկյանը, Ռաֆայել Քոթանջյանն, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը և այլք։ 1991 թվականին թատրոնը տնօրենի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի, գլխավորությամբ մասնակցել է Արցախյան պատերազմին։

Leave A Reply

Your email address will not be published.