Նաոմի Քեմփբելը եւ Սինդի Քրոուֆորդը հայտնվել են «Սուպերմոդելներ» սերիալի թիզերում

0

Մոդելային բիզնեսի լեգենդներ Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Քրիստի Թերլինգթոնը եւ Լինդա Էվանգելիստան նկարահանվել են Apple TV+-ի «Սուպերմոդելներ» նոր վավերագրական սերիալում, որը պատմում է 1990-ականների նորաձեւության աշխարհի մասին: Նախագծի թիզերը հայտնվել է YouTube-ում։ Այդ մասին գրում է People-ը։

Տեսահոլովակում մոդելները նստած են մոխրագույն ֆոնի դիմաց եւ պատրաստվում են խոսել նորաձեւության ինդուստրիայի ու պոդիումից դուրս կյանքի մասին։ Սերիալի ռեժիսորը Բարբարա Քոփլն է, ով «Օսկար» է ստացել «Հարլանի շրջան, ԱՄՆ» եւ «Ամերիկյան երազանք» վավերագրական ֆիլմերի համար։

«Քանի որ նորաձեւության արդյունաբերությունը շարունակում է վերաիմաստավորել իրեն եւ կանանց դերը դրանում, այս սերիալը պատմություն է այն մասին, թե ինչպես չորս կանայք գերազանցեցին արդյունաբերությունը: Նաոմիի, Սինդիի, Լինդայի եւ Քրիստիի անունները նույնքան հայտնի են դարձել, որքան նրանց հագցրած դիզայներների անունները»,- ասվում է սերիալի մամուլի հաղորդագրության մեջ։ Պրեմիերան կկայանա սեպտեմբերի 20-ին։

Leave A Reply

Your email address will not be published.