Հղի Ռիհաննան մերկացել է Savage X Fenty ներքնազգեստի ապրանքանիշի գովազդի համար
Ռիհաննան, ով այժմ սպասում է իր երկրորդ երեխային A$AP Rocky-ից, մերկացել է նոր ֆոտոշարքի համար: Հղի 35-ամյա երգչուհին ցուցադրել է իր Savage X Fenty ապրանքանիշի նոր հավաքածուի ներքնազգեստը։
Ռիհաննան կեցվածք է ընդունել կորալ հավաքածուով եւ վարդագույն բարձրակրունկներով, իսկ կերպարն ամբողջացրել են ադամանդներով պատված ոսկյա զարդերը։ Ուշադրության կենտրոնում հայտնվել է կլորացած որովայնը։
Ավելի վաղ People-ին տված հարցազրույցում Ռիհաննան խոստովանել էր, որ իրականում հղիության ընթացքում ցանկանում է ամբողջ օրը պառկել բազմոցին եւ ուրիշ ոչինչ չանել։ Բայց հենց հագնվում է ու շպարվում, անմիջապես էներգիա է ստանում, իրեն գրավիչ է զգում եւ պատրաստ լինելու ուշադրության կենտրոնում։
Հունիսին հայտնի դարձավ, որ Ռիհաննան լքել է ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Աստղը հինգ տարի առաջ իր հիմնադրած ընկերության ղեկը հանձնել է Հիլարի Սուպերին, որը նախկինում աշխատել է ամերիկյան Anthropologie Group-ում՝ նորաձեւության, գեղեցկության ու տնային ապրանքաների բրենդում։