2023թ. Մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում  կայացավ  ,,  ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ,, Կանչ,,և ,, Դեպի լույս,,  երգչախմբերի համերգը

0

2023թ. Մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում  կայացավ  ,,  ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ,, Կանչ,,և ,, Դեպի լույս,,  երգչախմբերի,որը  գործում է  Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը: Համերգը կրում էր ,, Իմ տեսնող աշխարհը,, խորագիրը և նվիրված էր իր փոքրիկներին: Այդ օրը հնչեցին  Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները իր երգչախմբերի կատարմամբ: Ժամանակի սղության պատճառով    հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել էր հատուկ այս երեխաների համար: Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև հատուկ հյուրեր՝  Արմեն Դիվանյանի անվան  ,, Արևներ,, մանկապատանեկան անսամբլի սաները:  Վարդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն իր նուրբ ու գեղեցիկ  ձայնով անցկացրեց  սիրված հեռուստահացորդավարուհի Սոնա Վերդյանը:

Կային  նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես եկան  Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի  մանկապատանեկան կենտրոնի Քրիստինա Ավագիմյանի ՙՙՄիլլենիում,, ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի Մարիոնետների թատրոն -ստուդիայի սաները,  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  թիվ 14 հատուկ դպրոցի Նելլի Աբովյանի  պարի խմբի  սաները: Նաև Եղավ  պրեմիերա, գործիքային կատարում,կատարեցին  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:

Երեկոյի ընթացքում Վարդուհի Խաչատրյաինին մեծ ավանդի համար Նիկողայոս Տիգրանյան ոսկե մեդալով պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ  ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն վաստակավոր մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը: Շնորհակալագրով պարգևատրվեց ,,Լինա,, մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից:,,Հետքարքիր ու հագեցած ծրագիր էր : Հնչեցին նոր երգեր, Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները  կատարեցին Վարդուհի Խաչատրյանի , Ալեկոծ ծովը,, ստեղծագործությունը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ  համերգասրահից,, Բոլորի բուռն ծափահարությունները և գովեստի խոսքերը մեզ շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին,, մեզ համար շատ կարևոր էր հանդիսատեսի գնահատականը: Եվ մեր հանդիսատեսը հեռացավ դահլիճից մեծ բավականություն ստացած: Շատ հուզիչ էր նաև Գյումրու երեխաների  մանկատան տնօրեն տիկին Լիդիայի խոսքերը, ով նույնպես ներկա էր մեր համերգին:Գյումրու մանկատան սան Արթուր Հարությունյանը ,, Դեպի լույս,, երգչախմբի սան է: Բոլորի ջերմ խոսքերը և շնորհավորանքները մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք,,մեզ հետ անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

Leave A Reply

Your email address will not be published.