Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Հեյլի Բիբերը պատրաստվում են «Սպիտակ երեկույթ»-ին

0

Գրեթե բոլոր հայտնիները հրավիրված էին Մայքլ Ռուբինի «Սպիտակ երեկույթ»-ին Հեմփթոնում։ Այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն եւ Էմիլի Ռատակովսկին, իրենց լավագույն սպիտակ եւ կրեմագույն հագուստով են մեկնել հայտնի հանգստավայր: Եվ, իհարկե, լավագույն ընկերներ Քենդալ Ջեններն ու Հեյլի Բիբերն աստղային միջոցառմանը ժամանել էին ընկերների՝ Լորի Հարվիի, Ջասթին Սկայի, Լա Լա Էնթոնիի եւ Ջեների քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ միասին։

Մինչ միջոցառմանը ժամանելը, աղջիկները TikTok-ի միջոցով ցուցադրել են իրենց տոնական տեսքը Նիկի Մինաժի «Barbie World»-ին։ Մինչ Բիբերն ընտրում էր սպիտակ զգեստ՝ ժապավեններով եւ միջինից բարձր բացվածքով, որը նա լրացրել էր շերտավոր վզնոցով եւ ադամանդե ականջօղերով, Ջենները կրում էր թափանցիկ միկրո մինի զգեստ՝ խորը դեկոլտեով եւ ժապավեններով: Նրա մուգ մազերը բացված էին մեջտեղից եւ կատարյալ հարդարված, իսկ տեսքը նա ամբողջացրել էր ոսկե օղակաձեւ ականջօղերով:

Քիմը նույնպես հայտնվել է տեսանյութում։ Ռեալիթի հեռուստաաստղը հագել է կիպ վզով օձիք եւ համապատասխան ցանցավոր գծավոր կիսաշրջազգեստ, որը նա լրացրել է որովայնի արծաթե շղթայով: Նրա երկար մուգ մազերը բացված էին մեջտեղից և հարդարված սովորական ծովափնյա ալիքներով:

Հարվին ընտրել էր ծոպերով կիսաշրջազգեստով եւ դեկոլտեով զգեստ, Սքայը հագել էր թափանցիկ կտրվածքով զգեստ, իսկ Էնթոնին՝ մարմինն ընդգրկող ցանցավոր զգեստ:

Leave A Reply

Your email address will not be published.