Վերջին մեկ շաբաթում կարմրուկի 13 դեպք է գրանցվել․ Անահիտ Ավանեսյան
Կարմրուկի բռնկումները հանրապետությունում փոքր ծավալներով շարունակվում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին մեկ շաբաթում կարմրուկի 13 դեպք է գրանցվել։ Պատվաստման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Բուժաշխատողների շրջանում ենք իրականացնում մեծ պատվաստումներ, որովհետեւ առաջին թիրախը նրանք են։ Պետք է որ երկու ամսվա ընթացքում դեպքերը մարեն»,- նշեց Ավանեսյանը։