Հայաստան — Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը վերսկսվել է
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստան — Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը վերսկսվել է, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
«Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։
Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից:
Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար
Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև Idram&IDBank հավելվածի միջոցով»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Հայաստան – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։