Ինիեստա․ «Բարսելոնայում» Չավիի աշխատանքի հենց սկզբից շատ դրական միտում է նկատվում
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, ճապոնական «Վիսել Կոբեից» այս ամիս հեռացած Անդրես Ինիեստան դրական է գնահատել նախկին թիմակից Չավիի աշխատանքը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Կարծում եմ՝ «Բարսելոնայում» Չավիի աշխատանքի հենց սկզբից շատ դրական միտում է նկատվում։
Հույս ունեմ, որ «Բարսելոնան» կշարունակի վստահ քայլերով առաջ գնալ։ Ես հավատում եմ, որ նոր խաղացողները լավ կդրսեւորեն իրենց Չավիի ղեկավարությամբ եւ կօգնեն թիմի զարգացմանը»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Չավին կատալոնական թիմը գլխավորել է 2021թ․ նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ ակումբն անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։