Նման բան հնարավոր է միայն Դուբայում. գործարարն իր 70.000 դոլար արժողությամբ Rolex-ը գցել է օվկիանոսն ու օգնություն կանչել ոստիկանությանը

0

Դուբայի ոստիկանությունը հերոս է դարձել Էմիրաթի քաղաքացու համար՝ հանելով նրա 70,000 դոլար արժողությամբ Rolex ժամացույցը Palm Jumeirah-ի ջրերից։

Մի խումբ ընկերներ տոնել են Կուրբան Բայրամը՝ զբոսանավի վրա խնջույք կազմակերպելով։ Նրանց զվարճանքը շատ հեռուն է գնացել, եւ խնջույքի այցելուներից մեկի Rolex թանկարժեք ժամացույցը թռել է Palm Jumeirah-ի լազուր ջրերը:

Ժամանակ չկորցնելով՝ երեկույթի մասնակիցներն անմիջապես կապ են հաստատել Դուբայի ոստիկանության հետ, որը փրկարարական խումբ է ուղարկել թանկարժեք իրը ​​որոնելու համար։ «Քվեստի» մեկնարկից 30 րոպե էլ չանցած, երբ ոստիկանական ջոկատը սանրել է օվկիանոսի հատակը եւ գտել Rolex-ը:

Leave A Reply

Your email address will not be published.