Nokia-ն ներկայացրել է սմարթֆոն, որը կարող եք ինքներդ վերանորոգել (լուսանկար)

0

HMD Global ընկերությունը ներկայացրել է նոր Nokia G42 սմարթֆոնը, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ օգտատերը, անհրաժեշտության դեպքում, կկարողանա ինքնուրույն վերանորոգել այն։

Ըստ GSMArena-ի, Nokia G42-ը մշակվել է iFixit-ի վերանորոգման մասնագետների հետ համատեղ: Սմարթֆոնն ունի զանազան տեսակի վերանորոգումների մանրամասն հրահանգներ. առկա տեղեկատվության համաձայն՝ օգտատերը կկարողանա ինքնուրույն փոխարինել դիսփլեյը, մարտկոցը և USB-C պորտը, իսկ օրիգինալ պահեստամասեր կարելի է գտնել վաճառքում 5 տարի:

Nokia G42-ի առանձնահատկությունները

Nokia G42-ն ունի 6,6 դյույմանոց HD+ IPS էկրան՝ մինչև 90 Հց թարմացման արագությամբ և Gorilla Glass 3 պաշտպանությամբ: Էկրանն ունի V-աձև կտրվածք 8 ՄՊ դիմային տեսախցիկի համար:

Սմարթֆոնն աշխատում է ութմիջուկանի Snapdragon 480+ պրոցեսորով։ Կլինեն տարբերակներ 4 կամ 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, իսկ տվյալների պահպանման ծավալը կլինի 128 ԳԲ, սակայն այն հնարավոր է ընդլայնել microSD հիշողության քարտով։

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովմանը, ապա սմարթֆոնն աշխատում է Android 13-ով։

Տեսախցիկի համակարգը բաղկացած է երեք մոդուլից՝ հիմնականն ունի 50 ՄՊ լուծաչափ և f/1.8 բացվածք, երկրորդը՝ 2 ՄՊ մակրո տեսախցիկ, իսկ երրորդը՝ խորության սենսոր:

Մարտկոցի հզորությունը 5000 մԱժ է, կա մինչև 20 Վտ արագ լիցքավորման աջակցություն։ Նշվում է, որ մարտկոցը պահպանում է իր ռեսուրսի 80%-ը նույնիսկ 800 լիցքավորման ցիկլից հետո։

Նորույթն արդեն հասանելի է Եվրոպայում՝ 250 եվրո գնով:

Leave A Reply

Your email address will not be published.