Լուկա Մոդրիչը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին
Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին, հաղորդում է խորվաթական 24sata-ն։
Խորվաթական լրատվամիջոցները գրել էին, որ Ազգերի լիգայի եզրափակիչում Իսպանիային պարտվելուց հետո Մոդրիչը կարող է ավարտել կարիերան ազգային թիմում։
Սպասվում է, որ Եվրո-2024-ը վերջին խոշոր մրցաշարը կլինի Մոդրիչի կարիերայում։
Ընտրական մրցաշարում Խորվաթիայի հավաքականը Հայաստանի, Թուրքիայի, Ուելսի եւ Լատվիայի հետ ընդգրկված է D խմբում։ Եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն առաջին երկու տեղերը գրաված թիմերը։