Apple-ը ցանկանում է ստեղծել iPhone՝ առանց էկրանի վրա կտրվածքների և անցքերի. Face ID-ն կթաքցվի էկրանի տակ (լուսանկար)

0

Apple-ը ցանկանում է ստեղծել iPhone առանց էկրանին կտրվածքների կամ անցքերի: Ընկերությունն արդեն արտոնագրել է էկրանի տակ գտնվող Face ID համակարգի լուծումը, որը պարզապես կարող է օգնել ամբողջովին հարթ էկրանով սմարթֆոնի ստեղծմանը։

Անցյալ տարի Apple-ը ներկայացրեց iPhone 14 Pro-ն՝ Dynamic Island-ը, որով էլ սկիզբ դրվեց վերևի հատված էկրանի կտրվածքից հրաժարվելու պրակտիկային: Այժմ ընկերությունը կարծես ցանկանում է ազատվել էկրանի վրա ցանկացած անցքից և կտրվածքից:

Ինչպես հայտնում է Mydrivers.com-ը, Apple-ի նոր արտոնագրի նկարագրությունում ասվում է, որ էկրանի տակ կտեղակայվեն տարբեր, այդ թվում՝ Touch ID-ի, անհպում ժեստերի հայտնաբերման, ճնշման, առողջության վիճակի մասին սենսորներ և այլն։

Ըստ լուրերի՝ Apple-ը ծրագրում է Dynamic Island-ն ավելացնել այս տարի թողարկվելիք iPhone 15-ի ամբողջ շարքի սմարթֆոններում, մինչդեռ ենթաէկրանային Face ID համակարգը կհայտնվի միայն iPhone 17 Pro-ում։

Leave A Reply

Your email address will not be published.