Ռուսաստանի Դաշնությունում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգությանը և զարգացմանը նվիրված խորհրդաժողով
2023 թվականի հունիսի 8-ին ՌԴ Կրասնոդարի երկարամասի Նովոռոսիյսկ քաղաքում տեղի կունենա «Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան ալյանս» ինստիտուտը:
Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն և ի մի կբերվեն 2022 թվականի հոկտեմբերին «Արարատյան Ալյանս» ինստիտուտի կողմից Երևանում կազմակերպած համաժողովի արդյունքները: Խորհրդաժողովի շրջականներում կքննարկվի «Արարատյան ալյանս» ինստիտուտի կողմից մշակված Հայաստանի և Արցախի զարգացման ճանապարհային քարտեզի նախագիծը:
Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն Հայաստանում և Արցախում առկա ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցեր:
Խորհրդաժողովին հրավիրված են Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի աշխատանքների վերաբերյալ լրատվությանը կարելի է հետևել www.araratalliance.am կայքէջի միջոցով: