Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, կատարել 12 գոլային փոխանցում։ Նա խփել է 10 գոլ եւ ռմբարկուների ցուցակում գրավել 7-րդ տեղը։
«Կրասնոդարը» 48 միավորով գրավել է 6-րդ տեղը։
Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026 թվական։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։