2Pac-ը կանմահանա Հոլիվուդի Փառքի ծառուղում
Հայտնի ռեփեր Թուփաք Շակուրը կհավերժանա Հոլիվուդի Փառքի ծառուղում, նրա մահից ավելի քան 26 տարի անց։
Հիփ-հոփի խորհրդանշական արտիստը հետմահու կպարգեւատրվի հաջորդ չորեքշաբթի՝ դառնալով 2758-րդ աստղը Լոս Անջելեսի պատմական ուղենիշում, որն այցելել են միլիոնավոր մարդիկ՝ սկսած 1960 թվականից:
«2Pac Շակուրը ռեփեր էր, դերասան, ակտիվիստ, բանաստեղծ եւ հեղափոխական», — ասել է Փառքի ծառուղու պրոդյուսեր Անա Մարտինեսը: «Այս խորհրդանշական արվեստագետն իր մահից հետո տասնամյակներ շարունակ եղել է ժամանակի ոգին եւ դեռ երկար տարիներ կմնա մշակութային կարեւոր գործիչ»:
2Pac -ի երաժշտությունն աչքի ընկավ նրա կարճ, բայց փայլուն կարիերայի ընթացքում ու ոգեշնչման աղբյուր հանդիսացավ նրա մահից տարիներ անց։ Նա միայն չորս ալբոմ թողարկեց, նախքան 25 տարեկանում Լաս Վեգասում հրաձգության ժամանակ սպանվելը:
1996 թվականի գործը այդպես էլ չբացահայտվեց։
2Pac-ը վաճառել է ավելի քան 75 միլիոն ձայնասկավառակ, որոնցից շատերը թողարկվել են նրա մահից հետո:
Հարլեմում ծնված արտիստը 2017 թվականին ընդգրկվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում:
2Pac-ի քույրը՝ Սեկիվա «Սեթ» Շակուրը ընտանիքի անունից կընդունի աստղը։