«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Կայ Հավերցին

0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով, հաղորդում է Sky Sport-ը։

Եթե 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ամռանը տեղափոխվի Սաուդյան Արաբիա, Արքայական ակումբն առաջարկ կանի «Չելսիին» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերի համար։

Ավարտված մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Հավերցի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.