Մոդրիչն ու Բենզեման ցանկանում են տեղափոխվել Սաուդյան Արաբիա

0

Մադրիդի «Ռեալի» 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ու 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ֆինանսապես շահավետ առաջարկներ են ստացել Սաուդյան Արաբիայից։ Նրանք Արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել են, որ մտադիր են ընդունել առաջարկը եւ ամռանը հեռանալ, հաղորդում է OK Diario-ն։

Մոդրիչը երեք տարվա պայմանագրով կարող է ստանալ 120 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ հունիս։

Բենզեման ստացել է տարեկան 100 միլիոն եվրոյի առաջարկ եւ նույնպես մտադիր է ընդունել այն։ Բենզեմայի պայմանագիրը նույնպես նախատեսված է մինչեւ հունիս։

«Ռեալը» ցանկանում էր երկու ֆուտբոլիստների հետ էլ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը։

Leave A Reply

Your email address will not be published.