«Ֆորսաժ X». ավելի շուտ գունեղ խառնաշփոթ, քան նոր վառ տպավորություններ

0

Դոմինիկ Տորետոն (Վին Դիզել) եւ նրա ընտանիքը վայելում են վաստակած հանգիստ կյանքը։ Այո, նրանք շարունակում են կատարել հատուկ առաջադրանքներ գաղտնի «Գործակալության» համար, բայց մի՞թե դա խնդիր է այդքան փորձառու հերոսների համար։ Սակայն թոշակի անցնելն այդքան էլ հեշտ չէ։ Այս անգամ «ընտանիքը» քայքայել փորձում է Դանթե Ռեյսը (Ջեյսոն Մոմոա)՝ հուսահատ սթրիթռեյսերների նախկին հանդուգն կողուպուտներից մեկի ժամանակ զոհված քրեական հեղինակություն  Էռնան Ռեյսի որդին։

Ժամանակակից կինոէկրաններին «Ֆորսաժն» ասես բավական հեռավոր անցյալի հյուր լինի։ Առաջին ֆիլմում, որը թողարկվել է դեռեւս 2001թ., գլխավոր հերոսներն արշավում էին ամերիկյան հետնախորշերում եւ կողոպտում բեռնատարների վարորդներին, իսկ նոր սերիաներում արդեն տառացիորեն աշխարհն են փրկում։  Թեթեւամիտ լրտեսական մարտաֆիլմի վերածվելով՝ ֆրանշիզը արդյունքում ճիշտ խաղադրույք է կատարել։ Տառացիորեն էժանագին աբսուրդ մուտք գործելով՝ «Ֆորսաժը» ոչ թե պարզապես չի զիջել համընդհանուր ճնշող հեղեղին, այլեւ դարձել է դրա մի մասը։ Ճանապարհների երեկվա զիլ տղերքն այժմ միայն տիեզերք չեն թռչում, բայց ֆիզիկայի օրենքներով նրանց արդեն չես զարմացնի. մեքենաներն ու մրցարշավային թեմատիկան նոր «Ֆորսաժում» ավելին չեն, քան առաջավոր գաջեթները, որոնք կարող են փոխարինել գերկարողություններին՝ չնայած անգամ առանց երկաթե նժույգների էլ Դոմինիկ Տորետոն ու նրա «ընտանիքն» ընդունակ են, մեղմ ասած, արտասովոր արարքների։

Ֆրանշիզը չի կարողացել կործանել նաեւ թվում է թե գլխավոր աստղի՝ Փոլ Ուոքերի կորուստը։ Զուտ հոլիվուդյան ձեւով ողբերգությունը ծառայեցվել է նախագծի կոմերցիոն շահերին եւ դարձել կարեւոր ներդրումներից մեկը «Ֆորսաժի» խորհրդանշական կապիտալում։ Նոր ֆիլմում դերասանի պերսոնաժը նորից հայտնվում է էկրանին (աննախադեպ ռեինկարնացիա)։
Անվերջ մրցարշավային սագայի յուրաքանչյուր հաջորդ գլխի իրադարձությունները շուտով իրենց մասշտաբով նույնպես կդադարեն զիջել «Վրիժառուներին»։ Զարմանալիորեն տարիներ անց ֆրանշիզը ոչ միայն չի կորցնում գրավչությունը առաջին մեծության դերասանների համար, այլեւ առհասարակ վերածվում է աստղաբույլի։ Ընդ որում՝ բանը մեկանգամյա էպիզոդային դերով չի սահմանափակվում. թե՛ Դուեյն Ջոնսոնը, թե՛ Ջեյսոն Սթեյթեմը, թե՛ Ջոն Սինան, թե՛ Շառլիզ Թերոնն արդյունքում սերիայում մշտական հիմունքներով են գրանցվել։ Բայց «Ֆորսաժն» ստեղծողների համար սա էլ է քիչ. նախանձելի կանոնավորությամբ վերադառնում են արդեն զոհված պերսոնաժները (չենք հստակեցնի, որպեսզի խուսափենք սփոյլերներից)։

Եվ ահա այդ հանգամանքն ավելի շուտ խանգարում, քան օգուտ է բերում։ Այո, տոննաներով ֆան-սերվիսն ուրախացնում է մշտական կինոդիտողին, բայց փոխարենը նրանք ստանում են բազմաթիվ սյուժետային գծեր էկրանին, ինչպես նաեւ իրենց պարտավորեցնում են հիշել այն սյուժետային քայլերը, որոնք «Ֆորսաժի» սցենարիստները  փորձարկել էին տառացիորեն տասնամյակներ առաջ։ Չես ասի, թե հեղինակներն իմիջիայլոց են մոտեցել սյուժետային գծերին, բայց պերսոնաժների նման քանակությունը պարզապես ֆիզիկապես դժվար է տեղավորվում քրոնոմետրաժում։ Հենց այդ պատճառով էլ ստիպված են նրանց միավորել խմբերում, որպեսզի կինոդիտողին «մեծածախ» վաճառեն։ Ավելի նշանակալի հերոսները ստիպված են փառքի առանձին րոպեներով։ Այս ամենի պատճառով «Ֆորսաժ 10»-ը այդպես էլ չի կարողանում ավարտվել։ Այն մեզ կես խոսքի վրա է թողնում պարզապես այն պատճառով, որ չափից շատ սյուժետային պոչեր դեռ պետք է կտրվեն։

Լավագույն դերասանական պարտիան (եթե կարելի է խոսել այդ մասին այսքան թեթեւամիտ խառնաշփոթում) պատկանում է սկսնակին. Ջեյսոն Մոմոան էքսցենտրիկ փսիխոպատի դերում «ծալում-գրպանն է դնում» ֆրանշիզի դրական հերոսներին եւ տառացիորեն «գողանում» է իր էկրանային ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը։

Որքան էլ տարօրինակ է, դժվար է ֆիլմի արժանիք համարել նաեւ ավանդաբար հագեցած էքշընը։ Ոչ այն պատճառով, որ այն վատն է։ Բանն այն է, որ այն բավական ձանձրալի է. 10-րդ մասի համար արդեն զուտ դժվար է ինչ-որ մի բան մտածել, որը կկարողանա զարմացնել քմահաճ կինոդիտողին։ Ոչ, նոր մասը նախկինի պես մեկ շնչով է նայվում. դա իրադարձությունների անվերջ հոսք է։ Պարզապես դիտումից հետո գլխումդ ավելի շուտ գունեղ խառնաշփոթ է մնում, քան նոր վառ տպավորություններ։
Ընդ որում, «Ֆորսաժի» երկրպագուներին հաստատ ավելին պետք էլ չէ. բոլոր սիրված հերոսները, խելագար սյուժեն եւ ավանդական գերհագեցած էկրանային գործողությունն արդարացնում են ակնկալիքները։ Իսկ մրցարշավային օճառային սերիալի նոր սերիայից ավելին պահանջելն անիմաստ է։

Leave A Reply

Your email address will not be published.