Ինչո՞վ առանձնացավ հայկական Instagram-ը նախորդ շաբաթ (ֆոտո)

0

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել հայ հայտնիների ինստագրամյան էջերին, որպեսզի կիսվի նրանց ամենահետաքրքիր հրապարակումներով։ 

Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, օրեր առաջ նշել է ծննդյան 12-ամյակը, ինչի առթիվ Անահիտը որդու հետ լուսանկարներ է հրապարակել նրա խնջույքից ու գրել․ «Շնորհավոր, տղաս, իմ ընտանիք։ Միայն առողջ եղիր, իսկ ես միշտ կլինեմ կողքիդ, մեջքիդ կանգնած»։

Անահիտն այս շաբաթ հասցրել է կիսվել նաեւ իր նոր ֆոտոշարքով, որն իրականացրել է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ։

Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը եւս ուրախ առիթ ուներ տոնելու։ Նրա դուստրը՝ Դանիելան, նշել է 1-ամյակը։ Այս առթիվ Տիրուկը ընտանեկան ջերմ ֆոտոշարք է հրապարակել ինստագրամյան իր էջում, որն իրականացրել է Էլյա Երեմյանի հետ։ 

Սիրուշոն նախորդ շաբաթն անցկացրել է Արգենտինայում։ Երգչուհին հասցրել է ելույթ ունենալ Պարագվայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, հանդիպել տեղի հայ համայնքին ու հյուրընկալվել «Յունիսեֆ»-ի արգենտինյան գրասենյակում։ Երգչուհին նոր հոլովակ է հրապարակել Instagram-ում, որին կից գրել է,-«Հուսով եմ՝ համերգով կվերադառնամ Արգենտինա։ Գուցե՝ շրջագայություն ունենամ Հարավային Ամերիկայում։ Շնորհակալ եմ ինձ սիրով ընդունելու համար։ Սա ինձ համար ուրախալի փորձ էր։ Կտեսնվենք շուտով»։ Սիրուշոն հավելել է, որ իր հաջորդ ուղղությունը Լոս Անջելեսն է, իսկ այցի մասին խոստացել տեղեկացնել ավելի ուշ։

TikTok-ից հայտնի ամուսիններ Օվսին ու Անդրանիկն իրականացրել են իրենց երազանքն ու մեկնել Փարիզ։ Օվսին իր ճանապարհորդության մանրամասներով ոգեւորությամբ կիսվում է ինստագրամյան իր էջում։ Բլոգերները եղել են Փարիզի ամենակոլորիտային անկյուններում ու ինստագրամյան էջում կիսվել գեղեցիկ լուսանկարներով։

Էլեն Ասատրյանը նոր ֆոտոշարք է իրականացրել Գեւորգ Բալասանյանի հետ, իսկ արդյունքը ներկայացրել հետեւորդներին։ Դերասանուհին ընտրել է սեւ հագուստ, սակայն կերպարին որոշել է վառ երանգ հաղորդել նարնջագույն ձեռնոցների միջոցով։ 

Leave A Reply

Your email address will not be published.