«Ուրարտուն» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ

0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար «Ուրարտուն» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվական։

Ռուսաստանցի մասնագետը անցած ամռանն է գլխավորել «Ուրարտուն»՝ փոխարինելով Ռոբերտ Արզումանյանին։

Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում․ մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» համակարգում:

Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Ռուս մասնագետի նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։

Այս տարի Դմիտրի Գունկոն ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Leave A Reply

Your email address will not be published.