Քանյե Ուեսթի հետ համագործակցության դադարեցման պատճառով Adidas-ը ֆինանսական վնաս է կրում

0

Adidas-ի գործադիր տնօրեն Բյորն Գյուլդենը խոստովանել է, որ Քանյե Ուեսթի եւ նրա Yeezy ապրանքանիշի հետ ընկերության գործընկերային հարաբերությունների խզումը վնաս է հասցնում բիզնեսին: Նրա խոսքերը մեջբերում է NME-ն։

Yeezy-ի կորուստը, ասում է Գյուլդենը, «վնաս է բերում»: Դա հատկապես ազդում է Հյուսիսային Ամերիկայում վաճառքի վրա, որտեղ կորուստները կազմել են 20%: Ընդհանուր վաճառքը նվազել է 441 մլն դոլարով։ Ռեփերի հետ հարաբերությունների խզման պատճառով Adidas-ի համար 2023 թվականը կարող է «խորդուբորդ» լինել եւ ավարտվել «հիասթափեցնող թվերով»։

Ուեսթի հետ համագործակցության դադարեցման պատճառը նրա հակասեմական հայտարարություններն էին։ Այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ չի հանդուրժում «հակահրեականությունը եւ ատելության ցանկացած այլ դրսեւորում»:

Adidas-ը դեռ պետք է որոշի, թե ինչ անել մնացած ապրանքների հետ՝ վաճառել կամ հեռացնել դրանք: Վերջինից կարելի է խուսափել, եթե ապրանքանիշը «վերանայի» հավաքածուն։

Leave A Reply

Your email address will not be published.