Աստղերը գրավել են Meta Gala-ի կարմիր գորգը (ֆոտո)

0

35-ամյա Ռիհաննան եւ նրա ընկերը՝ A$AP Rocky-ն փոթորկել են Նյու Յորքի Meta Gala-յի կարմիր գորգուղին։

Հղի Ռիհաննան փայլել է ծաղկային պրինտով Valentino վերարկուով, որը համադրել է էքստրավագանտ արեւային ակնոցով եւ կարմիր շրթներկով։

Նա հանել է վերնազգեստը, որպեսզի ցուցադրի սպիտակ զգեստը, որը նույնպես Valentino-ից էր:

A$AP-ը ներկայացել է սեւ Gucci բլեյզերով, որը համադրել է ջինսե տաբատի եւ վանդակավոր կիլտի հետ:

Բրազիլացի մոդել 42-ամյա Ժիզել Բունդհենը ժամանել է Chanel-ի էլեգանտ վինտաժային սպիտակ զգեստով, որը հիանալի կերպով սազում էր նրա սլացիկ կազմվածքին՝ զուգորդված փետուրներով վերարկուով։

Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է իր խորը դեկոլտեն՝ երկրաչափական նախշերով Tory Burch շագանակագույն զգեստով։

Ջենիֆեր Լոպեսը հիացրել է իր կտրվածքներով զգեստով։ 53-ամյա երգչուհին շքեղ տեսք ուներ Ralph Lauren-ի սեւ ու վարդագույն զգեստով, որն ընդգծել է նրա շքեզ կազմվածքը։

Պենելոպա Քրուզը հրեշտակային տեսք ուներ Chanel-ի օդային սպիտակ զգեստով՝ փայլուն արծաթյա զարդանախշերով: Զգեստն առանձնանում էր արքայադստեր ոճի փքված շրջազգեստով եւ գոտկատեղին մարգարիտ ճարմանդով:

Էնն Հեթուեյը նման էր սեքս-բոմբի՝ Versace-ի համարձակ դեկոլտեով սպիտակ զգեստով:

Սալմա Հայեքն ընտրել է Gucci-ի հանդերձանք, որը համադրել էր կարմիր լաքապատ կաշվե կորսետով։

Նաոմի Քեմփբելն աստղային միջոցառմանը ներկայացել է 2010 թվականի գարուն-ամառ Chanel-ի կուտյուր հավաքածուի վարդագույն զգեստով։

Իրինա Շեյքը շքեղ տեսք ուներ էլեգանտ, բայց պարզ զգեստով՝ կիսանդրին ծաղկային պրինտով եւ պարանի տեսքով ուսադիրներով: Մոդելը հանդերձանքն ամբողջացրել է թանկարժեք քարերով բազմաշերտ վզնոցով։

Leave A Reply

Your email address will not be published.