Նոր կենսատեխնոլոգիան կօգնի ԱՄԲ-ի կատարմանը
Գենետիկայի ոլորտի գիտությունների թեկնածու Քրիստիան Քրամեն, Նյու Յորքի Gameto կենսատեխնոլոգիական ընկերության աջակցությամբ, աշխատում է մարդու in vitro, այսինքն՝ օրգանիզմից դուրս բջիջների ստեղծման տեխնոլոգիայի ուղղությամբ։ Հետազոտության նախնական արդյունքները շատ հետաքրքիր են, տեղեկացրել է STAT-ը։ Fertilo պատրաստի վերարտադրողական բջիջները կարող են հասունանալ Պետրայի գավաթում, այլ ոչ թե մարդու մարմնում։
Այդ մինի-ձվարանները կան «օվարիոիդները» դեռ այնքան էլ նման չեն իսկականներին, որպեսզի լաբորատորիայում աշխարհում առաջին աճեցված մարդկային ձվաբջիջը համարվեն։ Բայց Gameto-ն տեխնոլոգիան լիցենզավորել է, որպեսզի բարձրացնի հաջողության շանսերն այն մարդկանց համար, ովքեր ձգտում են արտամարմնական բեղմնավորման։
Կենսատեխնոլոգիաները եւ ԱՄԲ-ն
Աշխարհի երկրների մեծ մասում ԱՄԲ-ն ներառում է հորմոնալ ներարկումների շարք, որոնք խթանում են ձվարանները։ Դա առաջ է բերում մի քանի ձվաբջիջների եւ ոչ թե մեկի միաժամանակյա հասունացում, որը զարգանում է ամեն ամիս։
Այս մոտեցումն իր մինուսներն ունի։ Սինթետիկ հորմոնների արտադրությունը թանկ արժե, դրանք նաեւ կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել, այդ թվում վիճակ, որը կոչվում է ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշ։ Այն դրսեւորվում է սրտխառնոցով, դեպրեսիայով եւ ձվարանների կիստայի առաջացմամբ։ Առողջության վրա հորմոնների հսկայական քանակության բազմակի ազդեցության երկարատեւ հետեւանքները բավականաչափ ուսումնասիրված չեն։
Դրանք ռիսկեր են, որոնք սովորաբար մարդիկ պատրաստ են անցնել հանուն ԱՄԲ-ի։ Ավելի շատ հորմոնները սովորաբար նշանակում են ավելի հասուն եւ որակյալ ձվաբջիջներ։ Բայց դրանցից շատերը դեռեւս չեն հասունացած, բավականաչափ զարգացած չեն բեղմնավորում կատարելու համար։ Կլինիկաների մեծ մասում այդ բջիջները նետում են, ինչը թանկարժեք կորուստ է։ Gameto-ն հույս ունի, որ օվարիոիդների օգնությամբ դա, գուցե, չարվի։
In vitro, այսինքն՝ օրգանիզմից դուրս հասունացումը նոր գաղափար չէ։ 1978թ. նման եղանակով ծնվել է առաջին երեխան, եւ դրանից հետո շատ չանցած վերարտադրող էնդոկրինոլոգները սկսել են փորձարկումները՝ տարբեր հորմոնների ավելացմամբ, որպեսզի ձվաբջիջներին մղեն հետագա զարգացման մարմնից դուրս, փոխպատվաստումից առաջ։
Gameto-ի տենոլոգիան աչքի է ընկնում նրանով, որ ավելացնում է ոչ թե հորմոններ եւ սպիտակուցներ, այլ իսկական բջիջներ։ Գաղափարն այն է, որ օրգանոիդները նպաստեն ձվաբջիջների ավելի լավ հասունացմանը եւ գիտնականներին ազատեն սնուցող միջավայրի ընտրության դժվարություններից։
Օրգանոիդները՝ ի նպաստ ձվաբջիջների
Անցած տարեսկզբին Gameto-ն որոշեց ստուգել, թե կարելի է արդյոք փրկել չհասունացած դոնորական բջիջներն ԱՄԲ-ից հետո՝ դրանք գրանուլեզային բջիջների կողքին տեղադրելով, որոնք ստացվում են ցողունային բջիջներից։
Հետազոտության արդյունքներով՝ ինկուբատորում 24-28 ժամ գտնվելուց հետո չհասունացած ձվաբջիջների մեծ մասը հասունացած տեսք ուներ ինչպես վիզուալ, այնպես էլ գեների տեսանկյունից, որոնք նրանք փորձարկել էին, եւ սպիտակուցների առումով, որոնք նրանք արտադրել էին։
Այդպես էր ստանդարտ սխեմաներով ստացված, հորմոնների բարձր պարունակությամբ բջիջների դեպքում։ Ընկերությունը նաեւ փորձել է հասուն ձվաբջիջներ ստանալ այն մարդկանցից, որոնք ստացել էին հորմոնալ ստիմուլյացիայի նվազագույն քանակություն կամ չէին ստացել։ Գիտնականները բեղմնավորել են այդպիսի ձվաբջիջներ եւ նրանց թույլ տվել զարգանալ մինչեւ բլաստոցիստի փուլ։ Ստացված ձվաբջիջների կեսից ավելին հասել է դրան եւ քրոմոսոմային առումով նորմալ է եղել։ Համեմատության համար. նման արդյունքի է հասել բջիջների 22 տոկոսը in vitro գոյություն ունեցող մեթոդներում։
«Դա արտացոլում է այն, որ ԱՄԲ-ի հաջողությունը միշտ չէ, որ դեղերի մեծ քանակության մեջ է»,- ասել է Քրամեն՝ երկու հետազոտությունների համահեղինակը։ «Գուցե, այդ նոր մեթոդների օգնությամբ մենք իսկապես կկարողանանք նվազեցնել պացիենտի բեռնվածությունը, այլ ոչ թե պարզապես նրանց կօգտագործենք որպես ինկուբատոր»։
Երկրորդ հետազոտությունը մեծ չէր՝ ընդամենը յոթ դոնոր վաղ փուլում։ Երկու հետազոտությունները ներկայացվել են հրապարակման, բայց դեռ չեն գրախոսվել։
Կանխատեսումներ եւ կարծիքներ
Առանց կլինիկական տվյալների դժվար է կանխատեսումներ անել այն մասին, թե որքան լավ կաշխատի տեխնոլոգիան իրական աշխարհում։ «Դատելով սուռոգատային արդյունքներից՝ ձվաբջջի in vitro հասունացման գոյություն ունեցող տեխնոլոգիաները բարելավվում են, բայց, հայտնի չէ, թե արդյոք իրականում կհանգեցնեն կենդանածնության ավելի մեծ թվերի»,- ասել է Բեն Մոլը, որը գլխավորում է կանանց առողջության պահպանման գիտահետազոտական խումբը Մելբուռնի Մոնաշ համալսարանից (Ավստրալիա) եւ կապված չէ Gameto-ի հետ։
«Սյդ ջանքերն ուղղված են ավելի որակյալ սաղմերի ավելի մեծ քանակության ստեղծմանը, բայց մեր ամենամեծ խնդիրը դա չէ»։ Մոլն ընդգծել է, որ ԱՄԲ-ի անհաջողությունների մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սաղմը լաբորատորիայից տեղափոխվելիս չի կպչում արգանդին։
Տվյալները ցույց են տալիս, որ ԱՄԲ-ի հաջողության ցուցանիշները նվազում են տարիքի հետ, ընդ որում՝ ամենամեծ անկումը բաժին է ընկնում 36-40 տարեկաններին։ Gameto-ի գլխավոր տնօրեն Դինա Ռադենկովիչը նշել է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ կանանց «ձվաբջիջները վերջանում են»։ «Դա առաջին խնդիրն է, եւ հենց դա ենք մենք լուծում»,- ասել է նա։